Լոնդոնի դատարանը ռուս միլիարդատիրոջը պարտավորեցրել է իր կնոջը վճարել 453 միլիոն ֆունտ ստեռլինգ (586 միլիոն դոլար), հայտնում է BBC-ն:
Դա ամուսնալուծության արդյունքում ամենաբարձր փոխհատուցումներից մեկն է, երբևէ տեղի ունեցած Միացյալ Թագավորության դատարանում:
Ամուսինների անունները չեն նշվում: Հայտնի է, որ ռուս ձեռնարկատերը 61 տարեկան է, ծնունդով Կովկասից, նավթի և գազի նախկին առևտրական: Նրա նախկին կինը 41 տարեկան է` ծնված արևելյան Եվրոպայում:
Դատավորների խոսքերով` նախկին կնոջը բաժին է հասնում նրանց համատեղ կյանքի ընտանեկան ակտիվների 41.5%-ը:









































