Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

ԱՄՆ Պետդեպը Սիրիայում հաշվել է մինչև հազար տոննա թունավոր նյութ

Սիրիայի կառավարության տրամադրության տակ գտնվող քիմիական զենքի զինանոցում կարող է լինել մինչև հազար տոննա թունավոր նյութ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջեն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսել են քննարկել սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու ռուսական նախաձեռնությունը:

«Սիրիայի դեպքում հազար տոննան լուրջ թիվ է: Դա շատ ավելին է, քան եղել է Լիբիայում, չնայած շատ ավելի քիչ է, քան ունեցել են ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Դա լուրջ մարտահրավերներ է առաջացնում՝ ոչ միայն այն առումով, ինչ վերաբերում է զորանոցին, այլ նաև… արտադրման միջոցների և մատակարարման»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ իրենք ունեն գնահատականներ, որոնք կկիսեն ռուսների հետ, և հույս է հայտնել, որ վերջիններս նույնպես նման կերպ կվարվեն, քանի որ անհրաժեշտ է խոսել այդ ծրագրի չափերի մասին:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ին անհանգստացնում են անվտանգության հարցերը՝ այն դեպքում, եթե հնարավորություն ստեղծվի քիմիական զենքը Սիրիայի սահմաններից դուրս բերել:

«Մենք ռուսներին առաջարկել ենք, որպեսզի նրանք պատրաստված գան: Շրջապատը ակնհայտորեն բարենպաստ չէ: Եթե ինչ-որ օբյեկտներ տեղակայված են վարչակարգի կողմից վերահսկվող տարածքում, դա ավելի հեշտ կլինի»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում