Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը սոցիալական շարժումներին կոչ է արել միջազգային կազմակերպությունների հետ հայց պատրաստել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ՝ ցեղասպանության հետ կապված հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք պետք է միջազգային հանրության հետ ծրագրենք, թե ինչպիսի պատիժ և հայց պետք է ներկայացնելԱՄՆ նախագահ Օբամայի դեմ, ով ռազմական ներխուժումներով, զանգվածային սպանություններով, ցեղասպանությամբ այդքան վնաս է պատճառում ողջ աշխարհին»,- ասել է Մորալեսը:
Մորալեսը մեղադրել է ամերիկյան վարչակազմին սիրիացի ապստամբներին ֆինանսավորելու, երկրում հակամարտություն ստեղծելու և ներխուժումն արդարացնելու համար:
Մորալեսը կարծում է, որ ԱՄՆ-ի «իմպերիալիստական» ձգտումների հաջորդ օբյեկտը Բոլիվարական դաշինքի երկրներն են:









































