Ադրբեջանական Vesti.az գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող Atatürk Palas հյուրանոցը կառուցվել է դեռևս նախորդ դարի 30-ական թվականներին։ Երեք տարի առաջ այն վերանորոգվեց և ունի 23 համար։
Դրանցից հատուկ ուշադրության է արժանի այն համարը, որում ժամանակին իջևանել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։
Նշվում է, որ այս հյուրանոցում իջևանել են բազմաթիվ հանրահայտ դեմքեր, որոնց թվում են Էլիզաբեթ Թեյլորը, անգլիացի դերասան Էնդրյու Հեփբեռնը, ամերիկացի դերասանուհի Քեթրին Հեփբեռնը, իրանցի շահ Մոհամեդ Ռզա Փեհլեվիի կանայք՝ Սուրեյան ու Սարա Դիբան, Հորդանանի թագուհի Նուրը, ամերիկացի դերասանուհի Ժա Գաբորը։
Հյուրանոցի ստանդարտ համարներում մեկ օրն արժե 280 եվրո, իսկ այն համարներում, որոնցում իջևանել են Աթաթուրքն ու Թեյլորը՝ 1000 եվրո։