Սպիտակ տունը չի սպասել, որ Ռուսաստանը թույլ կտա TASS պետական գործակալությանը լուսանկար հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից՝ տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին:
Հանդիպման լուսանկարը սոցցանցերում տարածել է նաև ՌԴ ԱԳՆ-ն: Սպիտակ տան ներկայացուցիչը ասել է CNN-ի թղթակցին, որ թեպետ իրենց լուսանկարիչը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, սակայն իրենք, պայմանավորվածության համաձայն, լուսանկար չեն հրապարակել:
«Նրանք խաբել են մեզ: Դրանում է ռուսների հետ հարաբերությունների խնդիրը. նրանք խաբում են»,- հայտարարել է Թրամփի վարչակազմի պաշտոնյան:











































