WikiLeaks կայքը, որտեղ պահվում էին ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերը, հինգշաբթի օրը վաճառվել է eBay աճուրդում: Նախապես 1 դոլար արժողությամբ լոտը վաճառվել է 33 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Լոտը նկարագրելիս eBay-ը նշել է, որ խոսքը «աշխարհը փոխած հայտնի սարքին է վերաբերում»: Բացի այդ, սերվերը, որտեղ «պահվել են հարյուր հազարավոր ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր», աշխատանքային վիճակում է և «կարող է օգտագործվել գնվելուց անմիջապես հետո»:
Bahnhof շվեդական համացանցային փրովայդերի ղեկավար Ջոն Քարլունգը նշել է, որ վաճառքից ստացված միջոցները հավասարապես կբաժանվեն «Լրագրողներ առանց սահմանների» և «Հուլիսի 5-ի հիմնադրամ» կազմակերպությունների միջև:
Նշենք, որ Bahnhof փրովայդերը WikiLeaks-ին տեղեկատվությունը տեղադրելու հարցում մեծ ծառայություններ է մատուցել:










































