Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կներառվի «սև ցուցակում», ինչից հետո այլևս չի կարող այցելել Վրաստան, հաղորդում է apsny.ge կայքը:
Պարբերականը նշում է, որ մայիսյան տոներին Լուժկովի այցը Վրաստան առաջացրել է հասարակության խիստ դժգոհությունը: «Այն, ինչ տեղի ունեցավ այս փուլում պայմանավորված է նրանով, որ նա ցուցակում չի ներառվել ժամանակին: Մենք նրան կներառենք այդ ցուցակում, ինչից հետո չի կարող այլևս մուտք գործել Վրաստան»,-ասել է Խուցիշվիլին:
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ վաղեմության ժամկետի հետ կապված հնարավոր չէ քրեական գործ հարուցել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ՝ «Օկուպացված տարածքների» մասին օրենքը խախտելու փաստով:











































