Thursday, 06 06 2024
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա

Լավրովի ծառահատումը Երևանում

Պաշտոնական Երևանն առ այսօր չի արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի՝ օրեր առաջ «Միր24» հեռուստաընկերության եթերում արած հայտարարությանը, որում նա ասում էր, թե Տաջիկստանում ու Ղրղըզստանում, նաև Հայաստանում ռուսական ռազմակայանները պատրաստ են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունների:

Լավրովի այս հայտարարությունն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Հայաստանի հասարակական շրջանակների ուշադրության կենտրոնում, միանգամայն հասկանալի պատճառով: Լավրովը ըստ էության թիրախավորել է Հայաստանը՝ ռուսական ռազմակայանը հայտարարելով ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրաստ: Այսինքն՝ նա հայտարարել է, որ այդ ռազմակայանը այս կամ այն կերպ կարող է հարված հասցնել, գործողություն իրականացնել ԻԼԻՊ-ի դեմ: Այլ հարց է, թե ինչպես, որ ուղղությամբ և այլն: Սակայն մեսիջը հստակ է:

Իսկ նման դեպքերում առաջանում է շատ պարզ արձագանքի առնվազն ռիսկ՝ կանխարգելիչ հարվածի: Ի՞նչ կլինի, եթե ահաբեկչական այդ խմբավորումը մտածի կանխարգելիչ հարվածի մասին: Ըստ այդմ, այստեղ ահա առաջանում է հայկական արձագանքի անհրաժեշտություն՝ առնվազն ցույց տալու համար, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքից ոչ միայն իրավասու չէ, այլև չի կարող կայացնել ռազմական որևէ գործողության միանձնյա որոշում, և Հայաստանում ռուսական ռազմակայանը ունի մեկ գործառույթ՝ ապահովել Հայաստանի անվտանգությունը, արձագանքել Հայաստանի անմիջական անվտանգությանը սպառնացող ռիսկերին և մարտահրավերներին, ոչ թե ներքաշել Հայաստանը նոր ռիսկերի և մարտահրավերների հորձանուտ:

Բայց Հայաստանում լռում են թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքական ուժերը, որոնք զարմանալիորեն ճարտարախոս էին ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ հասարակությանը խոստանում էին հեղափոխական փոփոխություններ, սերնդափոխություն և միլիարդներ, եթե գան իշխանության: Նրանցից որոշները այժմ էլ քաղաքային մակարդակով են ճարտարախոս, իսկ ահա Հայաստանի համար մտահոգիչ իմաստ և բովանդակություն պարունակող հայտարարությանն արձագանքելու ժամանակ նրանք չունեն: Ժամանակ չունի նաև իշխանությունը:

Երևի թե Լավրովը Երևանում որևէ ծառահատում պետք է իրականացներ, որ Սերժ Սարգսյանը կամ նրա մամուլի քարտուղարը Սարգսյանի անունից արձագանքեին այդ իրադարձությանը: Համենայնդեպս, Դավիթաշենում ծառահատման դեպքի վերաբերյալ նախագահական արձագանք հնչում է, իսկ Հայաստանում ռուսական ռազմակայանի մասով Լավրովի հայտարարության կապակցությամբ՝ ոչ:

Ընդ որում, Հայաստանից ընդամենը պահանջվում է արձագանք, որը ցույց կտա, որ այստեղ կա պետություն, և ռուսական ռազմակայանը պետության տարածքում է, ոչ թե ինչ-որ տարածության, որտեղ չկա իշխանություն և ինքնիշխանություն, ու Լավրովը կամ Ռուսաստանն են որոշում այդ տարածության վրա տեղակայված ռազմակայանի անելիքը:

Արձագանք է պետք՝ առնվազն այս պահին ցույց տալու համար, որ Հայաստանում մինչև ռուսական ռազմակայանի լինելը՝ կա իշխանություն և պետություն, պետականություն, որին ենթակա է ամեն ինչ, այդ թվում՝ տեղակայված որևէ օտարերկրյա ռազմակայան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում