ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բեթուն-Կուկման համալսարանի ուսանողները սուլոցներով բոյկոտել են կրթության նախարար Բետիս Դևոսի ելույթը, հաղորդում է Politico-ն:
Համալսարանում հիմնականում սովորում են սևամորթ երիտասարնդեր, որոնք Դևոսի ելույթի հենց սկզբում ցուցադրաբար մեջքով են շրջվել և սկսել են սուլել, բղավել: Ուսանողների նման պահվածքի պատճառը նախարարի կրթական մեթոդները, ինչպես նաև սևամորթ ուսանողների մասին հակասական հայտարարություններն են:
Համալսարանի ռեկտորը ուսանողներին կոչ է արել լռություն պահպանել՝ դիպլոմների հանձնման արարողությունը շարունակելու համար, հակառակ դեպքում խոստացել է դրանք փոստով ուղարկել:








































