Փարիզյան Park Hayatt Paris-Vendome հյուրանոցի գրեթե 50 աշխատակիցներ գործադուլ են կազմակերպել՝ բողոքելով աշխատանքային պայմաններից: Գործադուլին մասնակցել են սպասուհիները, սպասավորները և հյուրանոցի այլ աշխատակիցներ:
Գործադուլավորներն իրենց աշխատանքը «ստրկություն» են անվանում՝ պահանջելով վճարել 13-րդ աշխատավարձը, ինչպես նաև աշխատավարձ սահմանել յուրաքանչյուր հավելյալ ժամի համար
«Մեր աշխատանքային պայմաններն անտանելի են: Սա ժամանակակից ստրկություն է: Աշխատանքի վարձավճարը ժամերով չէ, մեզ չեն վճարում հավելյալ ժամերի համար, որոնք անցկացնում ենք աշխատավայրում»,- հայտարարել է հյուրանոցի սպասուհի Դեբորա Ֆոլլոն:
«Մեզ կարող են ստիպել աշխատել նույնիսկ այն ժամերին, երբ մենք պետք է հանգստանանք»,- շարունակել է նա:









































