Friday, 05 06 2026
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ

Երևանում Սուրբ Ծնունդի օրը 17-ամյա տղան դաժանորեն սպանել է ընկերոջը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտին է մոտեցել Սուրեն Մ.-ի գործի դատական քննությունը:

Մեղսագրված արարքի կատարման ժամանակ Սուրենն անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Հիմա արդեն 18 է:

Սուրեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը: Ասում են, թե սպանությունից առաջ  աթեիզմի վերաբերյալ խոսակցություն է եղել տուժողի ու իրեն աթեիստ համարող ամբաստանյալի միջև…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 6-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում վիճաբանության ժամանակ Սուրեն Մ.-ն սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Խաչիկ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին, ծանր վնասվածքներ է պատճառել՝ ձախ թոքի բազմաթիվ միջանցիկ ու կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի վնասումով, հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիտոնեումով, հեմոպերիկարդով զուգորդված…

Ստացած վնասվածքներից Խաչիկը 2016 թվականի փետրվարի 9-ին առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է…

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Ոսկանյանի միջնորդությամբ նշանակել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:

Ամբաստանյալի հայրը ներկայացրել է փաստաթղթեր, համաձայն որոնց՝ մինչև հանցավոր արարքի կատարումը Սուրեն Մ.-ի մոտ հայտնաբերվել էր վարքի ու հույզերի խառը խանգարում, նա ճանաչվել էր զորակոչի ոչ ենթակա անձ:

Ըստ ամբաստանյալի՝ դեպքին նախորդող շրջանում տուժող Խաչիկ Ղ.-ն, ինչպես նաև սպանության ականատես վկա Աբել Բ.-ն զանգահարել ու խոսել են իր հետ, իրեն հայհոյել են, վիրավորել, գումար կամ նվեր են պահանջել: Դեպքի օրը իրենց ընկեր Վլադի տուն գնալու ճանապարհին, ըստ Սուրենի, Խաչիկն ու Աբելը շարունակել են իրեն վիրավորել: Երբ հասել են Շախսուվարյան փողոցի ավտոտնակներին, Խաչիկը քայլել է առջևից, Սուրենը՝ մեջտեղից, իսկ Աբելը՝ հետևից: Այդ ժամանակ, ըստ Սուրենի, ինքը մտածել է, որ եթե Խաչիկի ու Աբելի հետ գնա Վլադի ծնունդին, հնարավոր է՝ իրեն ծեծեն: Ինքը մոտեցել է Խաչիկին, ձեռքը դրել է նրա ուսին ու ասել է, թե պատրաստվում է հեռանալ, Վլադի տուն չի ուզում գնալ: Այդ ժամանակ, ըստ Սուրենի, Խաչիկը պտտվել ու իրեն հայհոյել է, գրպանից էլ դանակ է հանել ու փորձել է իրեն հարվածել: Ինքը խլել է դանակը նրա ձեռքից ու դրանով հարվածներ է հասցրել Խաչիկին՝ չի հիշում, թե քանի անգամ: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ Խաչիկն արյունոտ ընկել է գետնին, իսկ Աբելը փախչում է: Այդ ժամանակ ինքն էլ է փախել…

Գործով վկաները հայտնել են, թե չեն լսել, որ Խաչիկը հայհոյի կամ վիրավորի Սուրենին…

Դատարանի նշանակած դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության  եզրակացությամբ՝ Սուրեն Մ.-ն ճանաչվել է մեղսունակ: Դեպքի պահին Սուրեն Մ.-ն աֆեկտի վիճակում չի եղել, այլ եղել է հուզական լարված վիճակում, որն ազդել է նրա գործողությունների վրա:

Փորձագետները հարցաքննվել են դատարանում ու պնդել են իրենց տված եզրակացությունները:

Գործով մեղադրողը, հանդես գալով մեղադրական ճառով, հաստատված է գնահատել, որ Սուրեն Մ.-ն կատարել է դիտավորյալ սպանություն, մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Դատախազը միջնորդել է ամբաստանյալին դատապարտել  9 տարի ազատազրկման:

Դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Պաշտպանը նշեց՝ չնայած դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ իր պաշտպանյալը հանցանքի կատարման պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել, բայց հենց դատական հոգեբանի եզրակացությունից, ըստ պաշտպանի, բխում է, որ Սուրեն Մ.-ն… եղել է աֆեկտի վիճակում:

Դատական հոգեբանը, որպես գործի փաստական հանգամանք, ըստ պաշտպանի մեկնաբանության, նշել է, որ Սուրեն Մ.-ի արարքի պատճառը եղել են տուժողի հակաօրինական ու հակաբարոյական գործողությունները:

Պաշտպանը նշեց՝ մարդը հենց այնպես սպանություն չէր կատարի, հենց այնպես՝ առանց շարժառիթի սպանություն միայն անմեղսունակը կկատարեր, իսկ Սուրենը ճանաչվել է մեղսունակ:

Պաշտպանը կարևորեց հետևյալ հարցը՝ հանցագործության կատարման պահին Սուրեն Մ.-ի մոտ եղե՞լ է գիտակցության նեղացում: Եվ ինքը՝ պաշտպանն էլ պատասխանեց, որ, ըստ փորձագետի եզրակացության, Սուրեն Մ.-ն եղել է հոգեկան խիստ լարված վիճակում: Սրանից պաշտպանը անցավ հաջորդ հարցին՝ իսկ հոգեկան   խիստ լարված վիճակը աֆեկտի տարատեսակ չէ՞ արդյոք: Պաշտպանն իր ճառում ի վերջո հանգեց եզրակացության, որ հոգեկան խիստ լարված վիճակը հենց աֆեկտի տարատեսակ է, որում երրորդ փուլը պարտադիր չէ… Եվ դատարանը պիտի գնահատի փորձագետի եզրակացության «գիտականորեն հիմնավորվածության հարցը»:

Պաշտպանը նկատեց՝ ըստ դատական հոգեբան Անի Վարդանյանի՝ Սուրեն Մ.-ի մոտ առկա չի եղել ֆիզիոլոգիական աֆեկտի եռափուլ ընթացքի երրորդ փուլը՝ ասթենիկ կամ ուժասպառության փուլը, այդ պատճառով փորձագետը բացառել է Սուրենի մոտ հանցանքի կատարման պահին ֆիզիոլոգիական աֆեկտի առկայությունը:
Սակայն պաշտպանը նկատեց, որ գրականության մեջ նշվում է՝ անչափահասի մոտ այդ երրորդ՝ ուժասպառության փուլը կարող է ձգձգված լինել:

Պաշտպանը թվարկեց, թե ըստ ամբաստանյալի՝ ինչ գործողություններ է նա արել հանցավոր արարքի կատարումից հետո՝ գնացել է ավտոտնակ,  գունատ է եղել, փսխել է, լվացվել է, չի կարողացել իրեն տիրապետել, նրան թվացել է՝ կատարվածը երազ էր, կարթնանա ու ամեն բան ուրիշ կլինի, նա նստել է զուգարանակոնքին ու քնել է մինչև առավոտ՝ մոռանալով անջատել լույսն ու ջուրը… Պաշտպանը այս ամենի թվարկումից հետո հարցրեց՝ ասթենիկ վիճակը ինչպե՞ս է բացակայել:

Ըստ պաշտպանի՝ փորձագետի եզրակացությունը երրորդ փուլի բացակայության ու աֆեկտի բացակայության մասով կասկած է առաջացնում իր մեջ:  Սակայն ինքը չի միջնորդել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, քանի որ վստահ չէ, թե կա փորձագիտական հիմնարկ, որը կարող է դատահոգեբանական կրկնակի փորձաքննություն կատարել:

Ըստ պաշտպանի՝  եզրակացության նկարագրական մասում դատական հոգեբանը նկարագրել է հենց այնպիսի վիճակ, որը «աֆեկտի տարատեսակ է», այդպիսով՝ «պարադոքսալ իրավիճակ է ստացվել», քանի որ նկարագրությունից հետո փորձագետը եզրակացրել է, թե երրորդ փուլ չի եղել, ուրեմն՝ աֆեկտ էլ առկա չի եղել:

Պաշտպանը նշեց, թե ֆիզիկական ու հոգեկան ուժասպառությունն անչափահասի մոտ առանձնահատկություններ ունի՝ այդ հանգամանքը փորձագետը հաշվի չի առել, նա նշել , թե Սուրեն Մ.-ն հանցավոր արարքից հետո կատարել է գիտակցված գործողություններ…

Պաշտպանը հոգեբանական վերլուծություններից ու «գիտական ենթադրություններից» հետո հանգեց այն հետևության, որ Սուրեն Մ.-ն սպանությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, նրա արարքը պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով:

Պաշտպանն անդրադարձավ նաև տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջին:

Ներկայացվել է 28 միլիոն 791 հազար դրամի քաղհայցի պահանջ, որից 25 միլիոնը՝ որպես բարոյական վնասի հատուցում:

Պաշտպանը նշեց, որ բարոյական վնասի հատուցումը ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չէ՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպե՞ ս է փոխհատուցվում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ է խոսք է գնում… Պաշտպանն ասաց. «Եթե անգամ քաղհայցի պահանջը ցանկանանք ընդունել, իրավական համապատասխան նորմ չկա… Քրեական դատավարության շրջանակներում հատուցման է ենթակա հանցավոր արարքով անմիջականորեն պատճառված վնասի հատուցումը, այդ թվում՝ հուղարկավորության ծախսերը:

Տուժող կողմը որպես հուղարկավորության ծախսեր՝ նշել է 1 միլիոն 500 հազար դրամը, իսկ 743 հազար դրամ պահանջել է՝ որպես տուժողի՝ հիվանդանոցում գտնված ժամանակաընթացքում կատարված բժշկական ծախսեր: Պաշտպանը նշեց, թե ինքը հարցում է կատարել ու պատասխան է ստացել «Արաբկիր» բժշկական կենտրոնից, որ տուժող Խաչիկ Ղ.-ն պետպատվերի շրջանակներում է ստացել բուժում, կատարվել է ներարկված արյան հետ կապված ծախս՝ ընդամենը 10 հազար դրամի…

Պաշտպանը հայտնեց, որ ամբաստանյալի հայրը պատրաստ է տուժող կողմի կրած անմիջական վնասի հատուցում կատարել՝ ըստիրավական նորմերի պահանջի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ տուժող Խաչիկը շուրջ մեկ ամիս գտնվել է բժշկական կենտրոնում, նրա հարազատները ձեռք են բերել դեղորայք, արյուն է ներարկվել՝ իրենք քաղհայցի պահանջին կից ներկայացրել են անդորրագրեր ու կտրոններ:

Տուժող կողմի ներկայացուցիչը չհամաձայնեց պաշտպանական կողմի դիրքորոշմանը՝ որ սպանությունը կատարվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Նա նշեց, որ դեպքի պահին ամբաստանյալի մոտ արձանագրված հոգեկան լարվածությունը ոչ թե տուժողի հակաբարոյական ու հակաիրավական գործողությունների արդյունքում է առաջացել, այլ՝ ավելի շատ նրա մոտ առկա հոգեկան խնդիրների պատճառով, այդ մասին նշել է նաև դատական հոգեբանը:

Գործով, ըստ ներկայացուցչի, ոչ մի ապացույց չկա, որ տուժողը երբևէ ծաղրել է ամբաստանյալին, հայհոյել կամ բռնություն է գործադրել, որ ամբաստանյալի նկատմամբ երբևէ կատարել է հակաբարոյական կամ հակաիրավական որևէ գործողություն: Ներկայացուցիչը պնդեց՝ արարքը վերաորակելու ոչ մի հիմք չկա, կատարվել է դիտավորյալ սպանություն:

Ներկայացուցիչը մեկ անգամ ևս պնդեց քաղհայցի պահանջն ամբողջությամբ: Նա նշեց՝ եթե անգամ ՀՀ օրենսդրությամբ բարոյական վնասի հատուցման նորմեր չկան, բազմաթիվ  միջազգային իրավունքի նորմերով հստակ կարգավորվում է տուժողի իրավահաջորդին հասցված բարոյական վնասի հատուցման հարցը: Ներկայացուցիչը շեշտեց՝ տուժող կողմի կրած վնասը շատ ավելին է, քան ներկայացված քաղհայցի պահանջն է՝ 28 միլիոն  791 հազար դրամը. «Տուժողի իրավահաջորդը պատրաստ է եռակին հատուցել Սուրեն Մ.-ի ծնողներին, եթե հնարավոր լինի… տեղափոխություն կատարել…»:

Ամբաստանյալ Սուրեն Մ.-ն միացավ իր պաշտպանի ճառին, ոչինչ իր կողմից չավելացրեց, նա հրաժարվեց նաև վերջին խոսքից:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի հաջորդ օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում