Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկին` բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին ու նրան կալանավորել են:
Կալանքի որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը: Պատճառը Գյումրու քաղաքապետարանում ֆիննախարարության կողմից անցկացրած ստուգումներ են, որոնցով որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել այս ոլորտում:
Նշենք, որ Հովհաննես Գրքիկյանը Գյումրու քաղաքապետարանի ազդեցիկ պաշտոնյաներից մեկն էր` Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am-ում








































