Մեզ մոտ գաղափարախոսությունը հիմնականում հիմնված է ռուսական գաղափարախոսության վրա: Ես չգիտեմ՝ ով է համոզել մեր կառավարությանը, որ մենք Ռուսաստանում ունենք Սփյուռք: Մենք Ռուսաստանում Սփյուռք չունենք, այնտեղ ունենք հայազգի մարդիկ: Սփյուռքը ինստիտուցիոնալ կառույց պետք է լինի: Այս մասին այսօր հրավիրված «ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Կարեն Քոչարյանը:
Սոցիոլոգի խոսքով՝ Ռուսաստանը հիմա լուծում է սպիտակ, քրիստոնյա մարդկանց պակասի խնդիրը, տարեկան 2,3-3 միլիոն մարդ են կանչում Միջին Ասիայից:
«Հիշենք Պուտինի այն արտահայտությունը. «Ռուսաստանում 2 միլիոն հայ է բնակվում, Հայաստանում՝ 1 միլիոն. ուրեմն ո՞վ է Հայաստանի նախագահը:» Ռուսաստանը մեր հաշվին լուծում է իր խնդիրները»,- նշեց սոցիոլոգը և ընդգծեց, որ եթե ուզում ենք, որ մարդիկ չգնան Հայաստանից, առաջին հերթին պետք է բացատրենք, թե ինչ վտանգներ կան ՌԴ քաղաքացիություն ստանալու հետ կապված, ինչը չի արվում մեզ մոտ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































