«Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քրդական խմբավորումներին ծանր սպառազինում տրամադրելու Միցայալ Նահանգների որոշումն անընդունելի է: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապեը Նուրեթին Ջանիքլին:
«Նման քաղաքականությունը ոչ մեկին օգուտ չի բերի»,-ասել է փոխվարչապետը:
Թուրքիայում «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին դիտարկում է որպես Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղ, որը երկրում համարվում է ահաբեկչական խմբավորում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ սիրիացի քրդերի ձեռքում հայտնված ցանկացած զենք սպառնալիք է Թուրքիայի համար: Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ հարցն անձամբ կքննարկի ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարող սիրիական քրդական խմբավորումներին զինելու ծրագիրը:









































