ԱՄՆ-ի բնակչին, որը ծրագրել է առևանգել և ուտել երեխաների, սպառնում է մոտ 30 տարվա ազատազրկում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Այս տարվա մայիսին նա իրեն մեղավոր է ճանաչել, դատարանը վերջնական վճիռ կկայացնի սեպտեմբերի 17-ին:
Բոստոնի ոստիկանությունը 40-ամյա Ջոֆրի Պորտվեյին կասկածել է այն բանից հետո, երբ ձեռք է բերել համացանցում նրա նամակագրության տեքստերը:
Նա իր համախոհների հետ քննարկել է մանկահասակ երեխաների առևանգման ու նրանց ուտելու մանրամասները:
Պորտվեյի տան խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են մետաղյա վանդակ, բժշկական գործիքներ ու այլ ապացույցներ, որ նա իրականում մտադրություն է ունեցել իրագործել իր ծրագիրը:









































