Բրիտանացի արքայազներ Հարին և Ուիլյամը համաշխարհային բրոքերային BGC Partners ընկերության լոնդոնյան գրասենյակում ամենամյա բարեգործական աճուրդի ժամանակ կրկին փորձել են իրենց բրոքերի դերում: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Բրոքերային ընկերությունը Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 658 աշխատակից է կորցրել: Արդեն 9-րդ տարին է՝ ընկերությունը բարեգործական աճուրդ է անցկացնում: Այդ ողջ ընթացքում հաջողվել է 89 միլիոն դոլար հավաքել:
Իրենց այցի ընթացքում, որը տևել է մեկ ժամից պակաս, եղբայրները մասնակցել են մի քանի խոշոր գործարքի: Ուիլյամը նույնիսկ կատակել է՝ եղբորը ասելով, որ իրենք պետք է այնտեղ աշխատեն:
Նախորդ տարիներին նրանք գործարքներին առանձին-առանձին են մասնակցել:









































