Monday, 08 06 2026
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

ՀՀԿ-ն երկխոսելու է բոլորի հետ (տեսանյութ)

«Աշխատանքային նորմալ հարաբերություններ են»,- խոսելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին՝ այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ կոալիցիոն հուշագիրը դեռ չի նշանակում, թե բոլորը գնալու են միասնական ցուցակով:

Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական կամպանիայի հետ կապված որևէ հարց դեռևս չի քննարկել. «Մենք հակված ենք այդ խնդիրները քննարկել ուշ աշնանը` դեպի դեկտեմբեր, երբ կլինի մեր համագումարը: Ինչ վերաբերում է մեր կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ին, ապա ցանկացած կուսակցություն ինքն է որոշում ինչպիսի մարտավարությամբ առաջ շարժվել: Դա խախտում չէ՝ եթե հուշագրից հետ կանգնած լինեին, ապա կոալիցիայում չէին լինի»:

Հարցին, թե ինչի շուրջ պետք է երկխոսեն ընդդիմությունն ու իշխանությունը, և արդյոք այդ երկխոսությունից չի նեղացել ԲՀԿ-ն, Շարմազանովն արձագանքեց. «Դուք ավելի կոնկրետ հարց տվեք, ուզում եք ասել գործարք կա՞, թե՞ ոչ»:

Այնուհետև նկատեց, որ իրենք երկխոսելու են բոլոր քաղաքական ուժերի հետ կարևորագույն հարցերի շուրջ, իսկ թե ինչպիսի տեսք կունենա ապագա խորհրդարանը, կախված է ժողովրդի քվեարկությունից:

Խոսելով Դաշնակցության՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության քվեարկությունն ԱԺ-ում տապալվելու վերաբերյալ՝ Շարմազանովը նկատեց, որ դեմ քվեարկած 13 հոգուց մեկն էլ ինքն է եղել. «Մնացածի մի մասի կոճակը չի աշխատել, մի մասն էլ չի քվեարկել»:

Շարմազանովը նկատեց, որ նման քվեարկության պատճառն հիմնականում եղել է տեխնիկական, ինչպես նաև խնդիր է դրված եղել չընդունել Դաշնակցության այդ առաջարկը:

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական գործընթացներին վերադառնալու հավանականության վերաբերյալ հարցին պատասխանելով, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նկատեց, որ ինքը շատ հանգիստ է վերաբերվում բոլոր քաղաքական պրոյեկտներին և նկրտումներին՝ կլինի դա երկրո՞րդ նախագահը, թե՞ մեկ այլ անձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում