Սիրիան փաստաթղթեր կուղարկի ՄԱԿ ՝ քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու համաձայնագրի համար: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին:
Սիրիայի նախագահը հարցազրույց է տվել ռուսական հեռուստաալիքին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջարկել էր Սիրիայի քիմիական զենքը հանձնել միջազգային վերահսկողությանը, սիրիական կողմը համաձայնել է այդ նախաձեռնության հետ, իսկ Սիրիայի ընդդիմության զինված թևը՝ Սիրիական ազատ բանակը, մերժել է այն:








































