Ըստ Կառավարության նախկին որոշման Գեղարքունիքի մարզպետարանը պետք է գներ 50 հազար դրամ արժեքով պատճենահանման սարք, որի տեխնիկական բնութագրերն են. տպագրման արագությունը` 15 պաճեն/րոպե, 1-ին էջի ելքի տևողությունը` 13 վ, սկանավորման լուծաչափը 600 х 600 dpi, տպագրման լուծաչափը` 600 х 600 dpi, 2400 х 600 dpi, հիշողությունը` 16 Մբ պատճենիչի համար, 2 Մբ` պրինտերի համար:
Իսկ անհրաժետ սկաներն ըստ որոշման պետք է գներ 27 հազար դրամով և հետևյալ տեխնիկական պարամետրերով՝ մեխանիկական, հիշողությունը մինչև 32Գբ, լուժաչափը 300/600dpi, եզրաչափքերը՝ 258×32.9×30.7 мм:
Սակայն մարզպետարանը հաշավարկել է և որոշել, որ այդ ապրանքները չեն կարող նպաստել աշխատանքների հստակ կազմակերպմանը: Այս իսկ պատճառով մարզպետարանը ցանկանում է գնել մոտ 9 անգամ ավելի թանկ սարքեր:
Ըստ մարզպետարանի` 50 հազար դրամանոցի փոխարեն պետք է գնել 425 հազար դրամանոց պատճենահանման սարք, հետևյալ տեխնիակական բնութագրերով . կետայնությունը՝ 600x600dpi, թղթի չափսերը՝ A3,A4, արագությունը՝ A4-18cpm, քարտրիջ/տոներ Tonner C-EXV14 ZOOM 25-400%:
Իսկ սկաները 27 հազար դրամի փոխարեն պետք է արժենա 250 հազար դրամ, հետևյալ տեխնիակական բնութագրերով. արագությունը՝ սև ու սպիտակի դեպքում` 200dpi 40ppm simplex, գունավորի` 150dpi, 80ipm կետայնությունը՝ 600×600 dpi երկկողմանի սկան (simplex, duplex), թղթի չափսը՝ A4,B5,A5:
Գեղարքունիքի մարզպետարանի հաշվարկած այս թվերը պետք է հաստատվեն կառավարության առաջիկա նիստում:









































