«Այս օրը պատմական օր է, և ես համայն հայությանը կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ոք իր լուման ներդնի մեր պետականության և պետական սահմանի ամրապնդման գործում», – ասել է մայիսի 9-ին Ստեփանակերտում ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, հայտնում է «Արցախպրես»-ը:
«Մայիսյան Եռատոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում խաղաղություն,- ասել է Վիտալի Բալասանյանը և նշել,- մեր տեսակն արդեն փոխվել է, այժմ անհնար է, որ հակառակորդը որևէ ոտնձգություն թույլ տա մեր հանդեպ: Միանշանակ համոզված եմ, որ եթե նորից պատերազմ լինի, մենք կրկին հաղթանակելու ենք»:









































