«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմումը զգայուն գործընթաց է հենց ԵԱՀԿ-ի ներսում, և այստեղ ԵԱՀԿ-ի աշխատակարգի հետ կապված խնդիր կա, որովհետև Ադրբեջանը չարաշահում է կոնսենսուսի իրավունքը, իսկ դա նշանակում է, որ անդամ պետությունների աշխատանքային հարաբերություններում ժամանակն է հստակություն մտցնել, այլապես Ադրբեջանը կարող է խոչընդոտել ԵԱՀԿ բոլոր ծրագրերը բոլոր տեղերում, այստեղ ԵԱՀԿ-ն անելիք ունի:
Մենք ինչ-որ ձևով կգտնենք ճանապարհ այդ ծրագրերը շարունակելու, որոնք ԵԱՀԿ գրասենյակն էր անում և ինչը որ շատ կարևոր էր»,- այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ա. Զաքարյանը նաև նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից ավելի շատ ԵԱՀԿ-ն է տուժում և որ դա ԵԱՀԿ ներքին հիմնախնդիրն է:
Մանրամասները՝ տեսանյութում:








































