Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե դաշնակցական նախարարների և վարչապետի միջև լարվածություն կա, նշեց. «Կարեն Կարապետյանը հիմա կգա, հարցրեք նրան: «Մեր հարաբերությունները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ խիստ աշխատանքային են` շատ լավ: Տասնյակներով ծրագրեր ենք այսօր միասին իրականացնում: Գոնե իմ պատկերացմամբ՝ բացարձակապես լարվածություն չկա», – ասաց Դավիթ Լոքյանը:
Անդրադառնալով իր պաշտոնավարման շարունակմանը` դաշնակցական նախարարը նշեց.«Եթե Դաշնակցությունն ու մեր կոալիցիոն գործընկերը կորոշի, որ ես պետք է շարունակեմ, ես կուզենամ շարունակել»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































