Yahoo! ընկերության ծառայություններից օգտվողների թիվը հասել է 800 միլիոնի՝ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Մայերը նշել է նաև, որ այդ թվում հաշվարկված չէ 2013-ի ամռանը 1.1 մլրդ դոլարով Yahoo!-ի կողմից գնված հայտնի Tumblr սոցցանցի օգտատերերի թիվը:
Չնայած օգտատերերի թվաքանակի աճին՝ ընկերության շահույթը առցանց գովազդից աճել է աննշան՝ հատկապես գլխավոր մրցակիցներ Google-ի ու Facebook-ի համեմատ:









































