Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնևում միջսիրիական բանակցությունները կվերսկսի մայիսի 16-ին՝ ասվում է Միստուրայի գրասենյակի հայտարարությունում։
Ինչպես նշվում է՝ բանակցությունների 6-րդ փուլում դե Միստուրան նախատեսում է ուժեղացնել աշխատանքը պատվիրակությունների հետ օրակարգ շուրջ, որը համաձայնեցվել էր Ժնև-4-ի արդյունքներով։
Դե Միստուրան նաև ակնկալում է, որ Սիրիայում դեէսկալացիայի մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մայիսի 4-ին Աստանայում, լիովին կիրագործվեն։
Ժնևում միջսիրիական բանակցությունների 5-րդ փուլը կայացել է մարտի 23-31-ը և նկատելի առաջընթաց չի բերել քաղաքական կարգավորման գործընթացում։









































