Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիայի հետ արդեն ավելի քան 50 տարի տևող ԵՄ-ի անդամակցության բանակցությունների հնարավոր դադարեցումն անվանել է սխալ քայլ: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ը:
«Գերմանիայի կառավարությունը վճռականորեն հանդես է գալիս անդամակցության վերաբերյալ բանակցությունների դադարեցման դեմ, որը կլիներ բացարձակապես սխալ արձագանք (Թուրքիայի հանրաքվեին)»,- հայտարարել է նա Մալթայի մայրաքաղաքում:
«Նա, ով ձգտում է ծափահարությունները ստանալ իր երկրում, ասելով «մենք այլևս չենք ցանկանում խոսել Թուրքիայի հետ», ոչինչ չի փոխի Թուրքիայում»,- ավելացրել է Գաբրիելը, որի խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը:
Նշենք, որ ԵՄ անդամ մի շարք երկրներում Թուրքիայի նախագահի լիազորությունները ընդլայնող հանրաքվեից հետո սկսվել է խոսակցություններ Անկարայի հետ բանակցությունների դադարեցման մասին:








































