«Մենք տոնում ենք Մայիսի 8-ի հաղթանակը, հաղթանակ, որը բեկում մտցրեց մեր պատմության մեջ, հաղթանակ, որին սպասում էինք բոլորս: Ազատագրելով Շուշին՝ մեք վերցրեցինք Արցախի և Ուտիքի բանալիները, այսօր դրանք մեր ձեռքում են, սակայն մեր հերոսները բանտախցում են,- այս մասին ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ Հանրապետության հրապարակում հանդես է գալով նախընտրական ելույթով:
«Մեր հերոսներին շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ և երախտապարտ ենք նրանց: Մեր սիրելի Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ՝ շնորհավորում ենք Ժիրայր Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին, Արայիկ Խանդոյանին, Պավլիկ Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին, մեր կենդանի ու նահատակված բոլոր հերոսներին և զինվորներին:
Տղանե՛ր, այս պահին թեպետ դուք գտնվում եք բանտախցում, բայց իմացեք, որ ձեր ազատ ոգին կրում են շատերը»,- նշեց Զ. Փոստանջյանը՝ հավելելով, որ հայի ազատատենչ ոգին ասում է, որ շարունակվելու է հայրենիքի ազատագրումը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































