«Էրեբունի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 12-ին ծնվել է նախագահ Սերժ Սարգսյանի թոռնուհին՝ Սաթենիկ Սարգսյանի և Հայկ Խաչատրյանի դուստրը: «Էրեբունի» բժշկական կենտրոնից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը: Նորածնի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայտնենք, որ փոքրիկը ՀՀ նախագահի չորրորդ թոռնիկն է, Սաթենիկի և Հայկի երկրորդ երեխան:









































