ԳԴՀ Բադեն-Վյուրտեմբերգ երկրի Կարլսրուե քաղաքում 367 ադամանդներով և պլատինով զարդարված 1,2 մլն. եվրո արժողությամբ ոսկե թագ են առևանգել՝ տեղեկացնում է dpa գործակալությունը:
Թագը առևանգվել է թանգարանի «Գահերի դահլիճի» փակ ցուցափեղկից: Ցուցափեղկի փականը ջարդված չի եղել. հայտնի չէ՝ աշխատել է արդյոք ազդանշանային համակարգը: Թանգարանի աշխատակիցները միանգամից չեն նկատել թագի անհետացումը. հայտնի չէ այն առևանգեու հստակ օրը:
Թագը պատկանել է դքսուհի Հիլդա ֆոն Բադենին. այն ստեղծվել է 20-րդ դարի սկզբին:









































