Ֆրանսիայի հյուսիսային Դանկերկ քաղաքի ընտրատեղամսերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամները քվեատուփում հայտնաբերել են ընտրաթերթիկ, որի վրա նկարված է եղել լվացքի մեքենա` ուղեկցված հետևալ գրառումով. «Ընտրեք լվացքի մեքենային: Միայն այն է կատարում իր ծրագիրը», հայտնում է La Voix du Nord պարբերականը:
Նանսի քաղաքում մեկ այլ ընտրող նկարել է գեներալ Շառլ դե Գոլին: Իսկ Գրենոբլում ընտրողը քվեատուփ էր գցել Մարին Լե Պենին ընտրած ընտրաթերթիկ, սակայն ավելացրել էր, որ «կատակում է»:










































