Փարիզի արևելքում տեղի ունեցող ցույցերի մասնակիցների դեմ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, հայտնում է RIA Novosti-ն:
Ընտրությունների արդյունքների դեմ երթը սկսվել է Հանրապետության հրապարակից: Այժմ ցուցարարները հասել են մինչև Բոմանշեի բուլվար:
Ոստիկանությունը ծեծի է ենթարկել Sputnik France-ի լրագրողին: Ինչպես հայտնել են գործակալությունում` նրանից խլել են պաշտպանիչ սաղավարտը և փորձել են կոտրել հեռախոսը, ինչով նա ուղիղ հեռարձակում էր կատարում իրադարձությունները: Այլ լրագրողներ նույնպես ենթարկվել են ոստիկանների կողմից հարձակման:







































