Առաջխաղացման նորվեգական կուսակցությունը կողմ է քվեարկել երկրում 16 տարին չլրացած երեխաների թլպատման ծիսակարգն արգելելուն: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Կուսակցությունը նախաձեռնությունը ընդունել է ամենամյա համագումարին, որն անցկացվել է հանգստյան օրերին: Նախաձեռնության հեղինակները հայտարարել են, որ թլպատումը ֆիզիկական և հոգեկան վնաս է հասցնում երեխաներին, ինչպես նաև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:
Բացի այդ հաստատվել է պետական դպրոցներում հիջաբ կրելն արգելող առաջարկը:











































