ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը, ընդգծեց. «Մենք միասին ֆինանսավորում էինք ծրագրեր, որոնք, կարծում եմ, շատ օգտակար էին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին՝ ապացուցելով, թե որքան կարևոր կարող է լինել ԵԱՀԿ-ի ներկայությունը երկրում: Բազմաթիվ պետություններ հարցականի տակ էին դնում ԵԱՀԿ-ի գործունեությունը, սակայն Հայաստանը մշտապես աջակցել է ԵԱՀԿ-ի գործունեությունը և դրական գնահատել այն:
Ծրագրեր մշակելիս նախևառաջ մտածում էինք, թե ում հետ կարելի է աշխատել ԵԱՀԿ երկրներից: Կարող եմ հաստատել նաև, որ ԵԱՀԿ-ի փակումը մեծ կորուստ է լինելու: Այնուամենայնիվ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել ՀՀ-ում, քանի որ երկու կողմն էլ դրա կարիքն ունեն: ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի, քան ՀՀ համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































