Հինգաշբթի Գոլանի բարձունքներում՝ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող հատվածում, պայթել է երկու արկ, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իսրայելական բանակի ներկայացուցչին, արկերը վնաս չեն պատճառել:
Զինվորականները ենթադրում են, որ ինչպես նախորդ դեպքերում՝ դա նպատակաուղղված հարձակում չի եղել իսրայելական թիրախների դեմ, այլ պատահականություն:
«Երկու արկ ընկել է Գոլանի բարձունքների հարավային մասում: Տուժածներ չկան: Ակնհայտ է, որ խոսքը կրկին «պատահական արկերի» մասին է»,- ասել է գործակալության զրուցակիցը:








































