ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսի անդամներին չչեղարկել առողջապահական բարեփոխումը, որն ինքը համարում է իր նախագահական երկու ժամկետների առավել կարևոր ձեռքբերումներից մեկը։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Հուսով եմ, որ Կոնգրեսի ներկայիս անդամները գիտակցում են, որ քիչ քաջություն է պահանջվում ՝ օգնելու նրանց, ովքեր առանց այդ էլ հզոր են ու ազդեցիկ, սակայն մեծ քաջություն է պահանջվում՝ պաշտպանելու համար խոցելիների, հիվանդների ու թույլերի իրավունքները»,-հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Բոստոնում։
«Ես, ինչպես նաև միլիոնավոր մարդիկ ջերմեռանդ հույս ունեն, որ, անկախ կուսակցությունից, նման քաջության դրսևորում դեռևս հնարավոր է»,-հավելել է ԱՄՆ նախկին նախագահը։









































