Սոմալիի տեղեկատվության նախարարությունը հայտնել է «Աշ-Շաբաբ» արմատական իսլամիստական խմբավորման առաջնորդներից մեկի և 3 գրոհայինների ոչնչացման մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նախարարի հայտարարությունը:
«Մայիսի 5-ին Սոմալիի ազգային բանակը սպանել է «Աշ-Շաբաբի» առաջնորդ Մոալիմ Օսման Աբդի Բադիլիին և 3 գրոհայինների»,- մեջբերում է գործակալությունը նախարարի հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հինգշաբթի «Աշ-Շաբաբի» գրոհայինների դեմ գուծողության ընթացքում մեկ ամերիկացի զինվորական է զոհվել, 2 հոգի վնասվածքներ են ստացել:




































