Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը երեկ՝ պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին հետախուզում է հայտարարել երեք մարդու դեմ, ովքեր կասկածվում են երկրում ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին։
Կողմնորոշիչ տվյալները հայտնվել են նաև սոցցանցերում։ «Ողջ Ֆրանսիան տեղյակ է»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ խոսքը Բելգիայի երկու քաղաքացիներ Բիլյալ ալ-Մարկորիի և Թարիք Ջադաունի, ինչպես նաև ԱՖղանստանի քաղաքացի Զաբիուլ Սարվարիի մասին է։











































