Ճապոնիայում տներ են կառուցում ընդամենը 2 ժամվա ընթացքում, սակայն դրանք կարող են կանգուն մնալ ոչ պակաս 300 տարի:
Ահա արդեն 15 տարի է ճապոնական Japan Dome House ընկերությունը զբաղվում է պենոպլաստից գմբեթաձև տների կառուցմամբ:
Այդպիսի տների նկատմամբ հատուկ հետաքրքրություն է առաջացել 2016 թվականի ապրիլին Կումամոտոյում տեղի ունեցած 7 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո, երբ քանդվեցին բազմաթիվ շենքեր և հազարավոր մարդիկ մնացին անտուն: Սակայն անվնաս մնաց Aso Farm Land հանգստավայրը` բաղկացած պենոպլաստե 480 տնից:
Նման բնակարանները ունեն մի շարք առավելություններ: Մեկ տունը կառուցմվում է 2 ժամում և արժեն ընդամենը 2000 ԱՄՆ դոլար: Պենոպլաստե բլոկները մշակվում են հրակայուն լուծույթով, վերջում տունը ծածկում են ծեփամածիկի շերտով: Ըստ գիտնականների, կիսագնդի ձև ունեցող տները գերազանց դիմանում են ստորգետնյա ցնցումներին:
Արտադրողները խոսքով` այդպիսի տների պիտանելիության ժամկետը 300 տարուց ոչ պակաս է:













































