Դալլասի դաշնային պահուստային հիմնադրամի վերլուծաբանները հաշվարկել են 2007-2009թթ. ֆինանսական ճգնաժամի հետևանքով ամերիկյան տնտեսության կորուստները: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Համաձայն Դալլասի դաշնային պահուստային հիմնադրամի հրապարակած հաշվետվության՝ այդ գնահատականները բավական տատանվում են: Խոսքը 6 տրլն դոլարից մինչև 14 տրլն դոլարի մասին է: Սա նշանակում է, որ ֆինանսական ճգնաժամը յուրաքանչյուր ամերիկացու արժեցել է 50 հազարից 100 հազար դոլար: 14 տրլն դոլարը փաստացի հավասար է ԱՄՆ ՀՆԱ-ի տարեկան ծավալին:
Փորձագետները, սակայն, հավելում են, որ 6-14 տրլն դոլար գնահատականը դեռ վերջնական չէ: ԱՄՆ տնտեսությունը ճգնաժամից հետո սկսել է զարգանալ ՀՆԱ-ի աճի պատմական թրենդից պակաս չափերով:
Տվյալ փաստը արդեն փորձաքար է դարձել տարբեր տնտեսագետների ու վերլուծաբանների վեճերի ժամանակ:
Համաձայն ընթացիկ գնահատականների՝ ԱՄՆ բնակչության 1 անդամին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճը մնում է 12 տոկոսով ցածր այն ցուցանիշից, որը դիտվել է վերջին 50 տարում ամերիկյան տնտեսության վերականգնման հետճգնաժամային շրջաններում:









































