«Երվերելակ» ՓԲԸ-ն, որը 100 տոկոսով պետական սեփականություն է կմասնավորեցվի դասական աճուրդով: Ընկերության արժեքը գնահատվել է 234 մլն 510 հազար դրամ, սակայն աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 175 մլն 882 հազար դրամ է: Ընկերության ապրիլի 1-ի դրությամբ ունի 4 մլն 173.6 հազար դրամի պարտավորություններ: Ընկերությունը ունի 3809.5 ք.մ. տարածք:
Մասնավորեցման հարցը ներառված է Կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Որոշումն ընդունելուց հետո աճուրդը կանցկացվի 3 ամսում:
Մասնավորեցման պայմանագիրը կկնքվի, աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 559 հազար 140 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում:
Այս գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է պետա¬կան բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին:










































