ՄԱԿ-ը հաղորդել է, որ 2013թ. ներգաղթյալների թիվը հասել է 232 միլիոնի, ինչը կազմում է երկրի բնակչության 3.2%-ը՝ հաղորդում է ABC News-ը:
1990թ.այս ցուցանիշը կազմել է 154 միլիոն մարդ, իսկ 2000թ. այն հասել է մինչև 175 միլիոնի:
Ներգաղթյալների 2/3-ը բնակվում է Եվրոպայում և Ասիայում: Եվրոպայում բնակվում է 72 միլիոն մարդ, Ասիայում՝ 71 միլիոն: Վերջին 23 տարիներին ամենաշատ թվով ներգաղթյալներ տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ այժմ բնակվում է 45.8 միլիոն ներգաղթյալ:
Երկրորդ տեղում է Ռուսաստանը, որտեղ գրանցված է 11 միլիոն ներգաղթյալ, որին հետևում են Գերմանիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Մեծ Բրիտանիան:







































