Ոստիկանության կարգապահական հանձնաժողովում այս անգամ ընդգրկվող 5 հասարակական միավորումները կլինեն՝ «Հայ փորձագետների միավորում», «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն», «Կանաչ էկո-շրջան», «Դեմոս» հետազոտական, վերլուծական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ները:
Այս տարի հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով Ոստիկանություն հայտեր էին ներկայացրել 12 կազմակերպություններ, որոնցից 2-ը`սահմանված կարգի պահանջների խախտմամբ: Մնացած 10-ից ընտրվել են վերոնշյալ 5 հասարակական միավորումները: Ռոտացիոն կարգով յուրաքանչյուր տարի հնարավորություն է տրվում հասարակական միավորումների նույնպես ընդգրկվելու հանձնաժողովի կազմում: Ընտրված 5 կազմակերպությունների ցանկը Կառավարությունը հաստատելու է առաջիկա նիստին:







































