Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Լիսկայի որդուց, Հարսնաքար և Տիգրան Առաքելյան. Հայաստանում «արդարադատությունն» իրականացնում են քննիչները. Պարգև Օհանյան

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012 թ. հունիսի 17-ին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծի հետևանքով սպանելու համար մեղադրական ճառում դատախազ Արթուր Դավթյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման և 100 հազար դրամի չափով տուգանքի: Նա միջադեպը որակեց «անձի դեմ ուղղված ծանր հանցագործություն»: Նշենք, սակայն, որ մեղադրողի պահանջը չի բավարարում այս գործով հետաքրքրվող ակտիվիստներին, իսկ տուժողի իրավահաջորդ Տիգրան Եգորյանը պահանջեց 15 օր ժամկետ՝ ճառը պատրաստելու համար:

Եվ չնայած այս գործում արդեն հույսեր կան, որ կիրականացվի գոնե ազատազրկման դատավճիռ, այս օրերին հենց իշխանությունների ջանքերով կոծկվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձության գործը: Բավարար չէ, որ առանց գործը նույնիսկ դատարան հասցնելու շաբաթ օրն ազատ արձակեցին նրա որդուն և թինապահին, նաև դադարեցրեցին նրանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ Ավետիք Բուդաղյանին սպանելն ու Արտակ Բուդաղյանին վիրավորելը որակելով որպես «ինքնապաշտպանություն»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախկին դատավոր Պարգև Օհանյանը կարծիք հայտնեց, որ «Հարսնաքարի» գործով պատժաչափն օրինաչափ է: Նրա գնահատմամբ՝ մեկ-երկու տարի ավել լինելու դեպքում ոչինչ չէր փոխվելու, ցավոք սրտի՝ սպանված բժիշկ Վահե Ավետյանին այլևս հետ բերել հնարավոր չի լինի․ «Կարծում եմ օրինաչափ է, նորմալ եմ համարում, այդ հիմքով սովորաբար հենց այդքան ժամկետով էլ ազատազրկում են, պատահում է՝ ավելի քիչ: Ընդունենք 14 տարի տրվեր, բայց ոչինչ չէր փոխի: Ըստ իս՝ այստեղ այնքան պատժի խստությունը չէ, որքան անխուսափելիությունը:

Իմ կարծիքով, ամենակարևորը՝ բացի անխուսափելիությունը, օրենքի գերակայությունն է, որ, փառք Աստծո, ոնց որ թե կա»:

Մեր այն դիտարկմանը, թե քաղաքական շահարկում ունեցող այս երկու դեպքերից, փաստորեն, միայն մի դեպքում ինչ-որ չափով գործեց արդարադատությունը, Պարգև Օհանյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ մենք ենք մի քիչ քաղաքականացնում՝ հաշվի առնելով, որ ուղղակի քաղաքական դեմքեր են մասնակից, կոնկրետ՝ Սյունիքի դեպքում:

Ինչ վերաբերում է այդ համեմատությանը, ես գտնում եմ, որ տեսականորեն օրենքը մի կողմից թույլ է տալիս, բայց այդ օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որն էլ որդեգրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հռչակած սկզբունքը: Դա այն է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի (այդ թվում` և՛ տուժող, և՛ մեղադրյալ) դատարանի կողմից ողջամիտ ժամկետում ստանալ հրապարակային քննության իրավունք»:

Ըստ Օհանյանի՝ այս դեպքում տուժող կողմը, որը կարծես վերածվել է մեղադրյալի, զրկվում է իր գործի հրապարակային քննության իրավունքից. «Այսինքն, գործը դատարան չի մտնում, ավելին՝ այս պահի դրությամբ, ես ինչպես հասկանում եմ, մեղադրյալի կարգավիճակում է մնացել Արտակ Բուդաղյանը:

Ենթադրենք այս վիճակով գործը եկավ դատարան, այսինքն մի մասով կարճել են, մյուսով եկել է դատարան, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ անհավասարություն և ինչ խախտում է։ Մարդը չի կարողանալու դատարանում իր իրավունքը իրացնի, որովհետև քննիչը որոշում է կայացրել, կարճել է, նրանք արդեն արդարադատությունը իրականացրել են, այսինքն՝ քննիչն իրականացրել է»:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ սա հակասում է զարգացած երկրներում ընդունված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հռչակված, մեր Սահմանադրությամբ ամրագրված իրավունքին. «Մարդը կարող է իր իրավունքները պաշտպանել դատարանում, իսկ այս դեպքում և մի շարք այլ դեպքերում, երբ քննիչներն իրենց իրավունք են վերապահում գնահատել ապացույցը և որոշել, որ ապացույցները բավարար չեն, գործը դատարան չեն ուղարկում: Տուժողն իրեն ճղում է, որ այդ մարդն է արել, բայց էլ ուրիշ ասող չկա, վերջ՝ բավարար չէ:

Դատարանները վերացնում ենք, քննիչները որոշում են՝ մարդն անմեղ է, թե ոչ: Արդարացման դատավճիռ Հայաստանում կայացնում է այն մարմինը, որն արդարադատություն իրականացնելու իրավունք չունի, ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը, թե ինչու արդարացման դատավճիռներ մեր երկրում չկան կամ շատ սակավ են։ Որովհետև արդարացման դատավճիռներ Հայաստանում կայացնում են քննիչները»:

Նախկին դատավորն անդրադարձավ նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործին և նշեց, որ հենց այս գործը կարելի է որակել որպես «ծայրաստիճան խտրականություն». «Չգիտեմ ինչպես բնութագրեմ՝ հանդգնություն կամ ցինիզմ՝ օրենքի կիրառման պրակտիկայի առումով, որ երբ ուզեն ոնց ուզեն կարող են կիրառել: Այդ դեպքն ընդհանրապես այն տխուր դեպքերից է, ինչպիսին, օրինակ, Մարտի մեկի գործերն էին, որոնք պարզապես սարքվում էին ոստիկանների ցուցմունքներով: Բայց կոնկրետ այս գործով փոխադրանք է տեղի ունեցել, մի բառ սա, մի բառ նա․․․ Այստեղ գործ չկա, այստեղ վատագույն դեպքում պետք է վարչական իրավախախտման մասին գործ գնար, վարչական տուգանք ընդամնեը և ոչ թե նման ծանր հետևանք և հետապնդում»:

Ամփոփելով իր միտքը՝ Պարգև Օհանյանն ընդգծեց, որ Հայաստանում «արդարադատություն» կոչվածը չկա, կան մոտավոր նման երևույթներ. «Հոռետեսական չընդունենք, ես հոռետես մարդ չեմ, մենք ունենք շատ լավ դատավորներ, իրենք, սակայն, շատ անպաշտպան են, աջակցության կարիք ունեն, իսկ «դատական իշխանություն» ասվածը Հայաստանում գոյություն չունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում