Մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է հանդիպել իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկների հետ և հնչեցված հարցերի կոնկրետ լուծումներ առաջարկել:
Բայց հերթական անգամ չպահելով խոստումը՝ նա ընդամենը ազատամարտիկներին «փոխանցել» է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Վերջինս էլ խոստացել է, որ կառավարությունն ազատամարտիկների պահանջների հիման վրա առաջարկների փաթեթ կմշակի և կուղարկի խորհրդարան:
Իսկ ահա երեկ ազատամարտիկները հանդիպեցին ՀՀ ՊՆ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամների հետ:
Այս անգամ էլ հնչեցին նոր խոստումներ, բայց ազատամարտիկները համոզված են, որ սայլը տեղից չի շարժվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































