Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Վարչապետի մոտ քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի զարգացման հնգամյա ծրագրերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղուն գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն:

Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին և այդ ուղղությամբ նախատեսված քայլերին: Ի թիվս մի շարք ծրագրերի, Արմավիրի փոխքաղաքապետը ներկայացրել է նաև քաղաքում աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիրը և նշել, որ նախագիծն ամբողջովին պատրաստ է, ծրագրի ընդհանուր արժեքը 65.0 մլն եվրո է, այն իրականացվելու է 3 փուլով: Առաջին փուլում նախատեսվում է 70 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է, որ գործարանը տարեկան կընդունի 200 հազար տոննա աղբ: Ի պատասխան վարչապետ Կարապետյանի հարցի, թե ով է զբաղվելոÖ ‚ Արմավիրում աղբահանության գործընթացի կազմակերպմամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ գործարանի կառուցմամբ զբաղվող ընկերության հետ նախնական քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աղբահանությունը կիրականացնի գործարանը:

Կարևորելով համայնքային տարբեր ծառայությունները, այդ թվում՝ աղբահանության կազմակերպումը, մասնավոր կառավարման հանձնելը՝ վարչապետը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում: Ինչ վերաբերում է խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնման ծրագրին, վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է Արմավիրում գտնվող նախկին պահածոների գործարանի տարածքում հիմնել բանջարեղենի և մրգերի վերամշակման համալիր գործարան, որտեղ կարտադրվի տոմատի մածուկ, մրգային և բանջարեղենային այլ խտանյութեր, մրգային, հատապտղային և բանջարեղենային պահածոների լայն տեսականի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,150.000.000 ՀՀ դրամ, ակնկալվում է ստեղծել 120 աշխատատեղ, արտադրել 1000-1500 տոննա տոմատի մածուկ: Նշվել է, որ սեփական ներդրումները կազմում են 400,000.000 ՀՀ դրամ, մնացած գումարը նախատեսվում է ձեռք բերել՝ ներգրավելով վարկային միջոցներ:

Վարչապետը հորդորել է շարունակել բանակցություններն առևտրային բանկերի հետ՝ հայտնելով կառավարության աջակցությունն այդ գործընթացին: Իսկ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է այգեգործական տնտեսության զարգացման ծրագիրը՝ խաղողի և ծիրանի այգիների հիմնման միջոցով: Նշվել է, որ 1.5 հա սեփականաշնորհված վարելահողը սեփական և վարկային միջոցների հաշվին հասցվել է 50 հեկտարի, հիմնվել են 30 հա խաղողի և 20 հա ծիրանի այգիներ: Անցկացրել է 4 կմ երկարությամբ ոռոգման ներքին համակարգ, որի շնորհիվ ոռոգման ջրի կորուստը 47 տոկոսից հասել է 5-10 տոկոսի: Այգեգործական տնտեսության զարգացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 251 մլն ՀՀ դրամ, որից 220 մլն ՀՀ դրամը /բնաիրային/ սեփական ներդրումներն են, մնացած 31 մլն ՀՀ դրամի համար ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ, արտադրել տարեկան 380 տոննա խաղող, 100 տոննա ծիրան: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ վարչապետը նշել է, որ դրա վարկավորման հնարավորությունները կքննարկվեն: Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ տեղում ծանոթանալ կառուցված ոռոգման համակարգին և ուսումնասիրել դրա արդյունավետությունը: Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավարը ներկայացնելով տարբեր ոլորտներին առնչվող մի քանի նախագծեր, մասնավորապես, անդրադարձել է խաղուն գինու արտադրության կազմակերպման ծրագրին և նշել, որ դրա ընդհանուր արժեքը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, սեփական ներդրումները 82.5 մլն ՀՀ դրամ, իսկ մնացած՝ 67.5 մլն ՀՀ դրամն ակնկալվում է ստանալ ՀՀ կառավարությունից որպես վարկային միջոց: Նախատեսվում է տարեկան արտադրել 150.000 կգ խաղող, 100.000 լիտր խաղուն գինի: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել վարկավորման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում