Այսօր տեղի ունենեցավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած «կլոր սեղանը»՝ «Հայաստանի տնտեսական և սոցիալական խնդիրները քաղաքական ուժերի նախընտրական և հետընտրական մամուլի ասուլիսներում» թեմայով։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց մոնիթորինգի արդյունքները:
Մելիքյանի խոսքով՝ հատկանշական է, որ նախընտրական ծրագրերում տնտեսական խնդիրներին անդրադարձ ավելի շատ է եղել, քան սոցիալական հարցերին։ «Ամենաշատը խոսել է ՀՀԿ-ն»:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում տնտեսական և սոցիալական հարցերին անդրադարձերը հռչակագրային էին։ Քաղաքական ուժերը խուսափել են ծրագրերում թվային հիմնավորումներ ներկայացնելուց։ Խոսքի ազատության, պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ սա բնորոշ է եղել, ինչպես ընդդիմադիրներին, այնպես էլ իշխող կուսակցությանը։
Մանրամասները՝ տեսանյութում:









































