Կուրտ Ռասել և Գոլդի Հոուն հոլիվուդյան զույգն անվանական աստղեր Է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:
Ռասելը և Հոունը քաղաքացիական ամուսնության մեջ են ավելի քան 30 տարի՝ առաջին անգամ հանդիպելով դեռ 1968 թվականին: Մեծարման արարողությանը ներկա են եղել Հոունի դուստրը՝ դերասանուհի Քեյթ Հադսոնը և ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, որի ֆիլմերում քանիցս նկարահանվել Է Ռասելը:
«Մենք ասես հենց նոր ենք ամուսնացել: Մենք երբեք երկուսով ներկա չենք եղել նման արարողության»,-կատակել Է 71-ամյա Հոունը, որի խոսքը մեջբերում Է Telegraph թերթը:
«Ես քեզ պարտական եմ իմ ողջ կյանքով»,-իր հերթին հայտարարել Է 66-ամյա Ռասելը:














































