Համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդու՝ Միխայիլի լուսանկարը, որն արվել է բրիտանական Concord College պրեստիժ քոլեջում: Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Լևկո Ստեկը Facebook-ի իր էջում ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Միշան լուսանկարվել է RUSSIA գրությամբ շապիկով:
Որոշ օգտատերեր փորձել են ապացուցել, որ RSSIA գրությունը նշանակում է Russian Summer School of Institutional Analytics (Ինստիտուցիոն վերլուծության ռուսական ամառային դպրոց): Հարկ է նշել, որ տվյալ լուսանկարի վրա իրոք երևում է ոչ թե RUSSIA, այլ՝ RSSIA գրությունը:
Միևնույն ժամանակ kp.ua պարբերականը հայտնաբերել է, որ Միխայիլ Պորոշենկոն նուն շապիկով այլ նկար ունի, որտեղ պարզորոշ երևում է RUSSIA գրությունը:












































