Բելգիական ոչ մեծ մի գյուղում հոգևորականը արտասովոր եղանակով ավելացրել է այցելուների թիվը՝ եկեղեցում փաբ բացելով:
Մինչ այդ գյուղում բոլոր փաբերի փակման պատճառով տեղացիները ստիպված են եղել ալկոհոլ օգտագործելու համար մեկնել մոտակա գյուղը: Եկեղեցու հովիվը որոշել է համագյուղացիների համար փաբ կազմակերպել հենց եկեղեցում, սակայն պայմանով, որ փաբ կարող են այցելել նրանք, ովքեր մասնակցում են եկեղեցական ծեսերին: Այդպիսով նրան հաջողվել է իր հոտի քանակը ավելացնել երկու անգամ:
Եկեղեցու փաբում վաճառվում է միայն տեղական գարեջուր, որը պատրաստվում է հարևան վանական համալիրներում: Գարեջրի մեկ շիշը արժե մեկ եվրո:










































