Tuesday, 16 06 2026
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը

Վերջ ձևականություններին

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ խորհրդարանական միջանցքներում սպասում են համաներման մասին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը՝ Անկախության 22-ամյակի առթիվ: Իշխանություններն առայժմ պաշտոնապես ոչ հաստատում և ոչ էլ հերքում են նման նախաձեռնությունը:

Ինչպես, հավանաբար, շատերն են հիշում, վերջին համաներումը տեղի ունեցավ 2009 թվականին, որով Սերժ Սարգսյանն, ըստ էության, լուծեց քաղբանտարկյալների հարցը, որ ծանրացել էր նրա վրա դեռևս 2008 թվականի մարտի 1-ից հետո։ Նախընտրական իրադարձություններին ընդառաջ ռեֆորմատորի իմիջ ապահովելու և Արևմուտքի բարեհաճությունը վայելելու համար Սերժ Սարգսյանը կարիք ուներ ինչ-որ կերպ այդ հարցը լուծելու, հատկապես, որ մեծ էր նաև հասարակական ճնշումը:

Ի՞նչ հարցեր են լուծվելու նոր համաներմամբ, և ի՞նչն է նման անհրաժեշտություն առաջացրել: Ամենայն հավանականությամբ, նոր համաներումը, եթե այն լինի, լուծելու է արդեն ոչ թե քաղբանտարկյալների, այլ այսպես ասած` իշխանական բանտարկյալների խնդիրը: Իհարկե, այսօր էլ կան քաղբանտարկյալներ, մասնավորապես՝ Տիգրան Առաքելյանը` ՀԱԿ-ից: Եվ շատ հավանական է, որ Տիգրան Առաքելյանի հարցը լուծվի նման կերպ: Այսինքն, իշխանությունները երբեք չեն ընդունի, որ նրա հանդեպ սխալ են վարվել, անարդար են եղել,այլ կփորձեն հարցը լուծել այնպիսի միջոցով, ինչպիսին համաներումն է: Սակայն, միայն Տիգրան Առաքելյանի համար նման քայլ, բնականաբար, չէր լինի: Այստեղ, ամենայն հավանականությամբ, խնդիրը բոլոր այն անձինք են, ովքեր իշխանական համակարգի ներկայացուցիչներ լինելով՝ այսօր ազատազրկված են: Օրինակ Մարգար Օհանյանը, տխրահռչակ Հովիկ Թամամյանը, Վազգեն Խաչիկյանը, կամ տարբեր կարգի հանցագործությունների համար բանտարկված ու քրեորեն հետապնդվող թիկնապահներ, ընտրակեղծարարներ և այլն: Համաներումն, ամենայն հավանականությամբ, լուծելու է հենց այս բոլորի հարցերը և ազատություն է ապահովելու նրանց համար, որպեսզի Մաքսային միություն մտնող համակարգն ամբողջանա:

Հայաստանի իշխանական կուլիսներում խոսակցություններ կան նաև նոր ներիշխանական կոալիցիայի մասին, որը կարող է արտահայտվել 4 նոր պաշտոններով՝ փոխվարչապետի պաշտոններ, որոնցից մեկն էլ կտրվի Գագիկ Ծառուկյանին: «Դաշնակցությանն» արդեն իսկ դեսպանների պաշտոններ են տրվել:

Այս ամենը Մաքսային միության ներիշխանական էֆեկտն է, որը, բնականաբար, թերի կլիներ, եթե բանտում մնային իշխանության ներկայացուցիչներ, որոնցից ոչ մեկի հանցանքը ավելին չէ, քան ազատության և իշխանության մեջ գտնվողներինը, կամ ավելի մանր օղակներ, որոնք այսօր հետապնդվում են հասարակական պահանջներով, սակայն իրականում ընդամենը սովորական ծառայություններ են մատուցել իշխանություններին:

Ի վերջո, միայն Լիսկայի որդուն և թիկնապահին ազատություն տալն անհարմար կլիներ: Ինչո՞վ են նրանք ավելի լավ, կամ ինչո՞վ են մյուսները պակաս: Չէ՞ որ բոլորն էլ միևնույն գործին են ծառայում՝ իրենց իշխանության հարատևությանը Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի նկատմամբ: Հետևաբար բոլորն էլ պետք է լինեն ազատության մեջ։ Ձևականություններն ավարտվեցին սեպտեմբերի 3-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում