Ամեն տարի նոր բջջային գնելու փոխարեն Youtube-ի օգտատեր Դեյվ Հեքենսը կոչ է անում օգտվել մոդուլային հեռախոսի կոնցեպցիայից: Դա թույլ կտա նվազեցնել աշխարհում էլեկտրոնային սարքերի աղբակույտերի աճի տեմպերը:
Վնասելու դեպքում մոդուլային հեռախոսի դետալների փոխարինումն ավելի քան հեշտ կլինի:
Երեկ տեղադրված տեսանյութն արդեն դիտվել է մոտ 1 մլն անգամ և արժանացել ավելի քան 30 հազար օգտատերերի հավանությանը:








































